Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Հեծանիվ քշելով՝ պետական ինստիտուտները «ամրապնդեց»

Հեծանիվ քշելով՝ պետական ինստիտուտները «ամրապնդեց»
26.01.2025 | 14:22

Հանրային կոչված հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է՝ մեր ռազմավարությունը հետևյալն է՝ թույլ չտալ էսկալացիա, ու հավելել․ «Մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում և դրանից դուրս կան ուժեր, որոնք խնդիր են դրել գեներացնել նոր էսկալացիա։ Մեր ռազմավարությունը կենտրոնացած է պետական ինստիտուտների ստեղծման և ամրապնդման վրա։ Այս առումով մենք շատ ժամանակ ծախսեցինք»։

Էսկալացիա թույլ տալ-չտալը միայն Հայաստանից ու Փաշինյանից չի կախված։ Հիմա պետական ո՞ր ինստիտուտներն են ամրապնդված, բոլոր տեղերում կառավարվող քաոս է, բարդակ։ ՏիկՏոկում, Ֆեյսբուքում «ֆռֆռացող», հեծանիվ քշող, ձվածեղ սարքող, կնոջ հետ եթեր մտնող, հաղորդումներ անող Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետական ինստիտուտների ստեղծման և ամրապնդման վրա շատ ժամանակ ծախսեցինք։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4200

Մեկնաբանություններ